Եվրոպա

Գերմանիան 2025 թվականին 7 միլիարդ եվրո կհատկացնի Կիևին ռազմական օգնության համար. Շոլց

1 րոպեի ընթերցում

Գերմանիան 2025 թվականին 7 միլիարդ եվրո կհատկացնի Կիևին ռազմական օգնության համար. Շոլց

Գերմանիայի Հիմնական օրենքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են պարտքի արգելակի (կանոն, որն արգելում է ավելի շատ գումար ծախսել բյուջեից, քան այնտեղ ստացվում է) թուլացմանը, թույլ կտա ավելացնել ռազմական օգնությունն Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ժամանելով ԵՄ գագաթնաժողովին։

«Երբ որոշումներն ընդունվեն, մենք ընթացք կտանք Ուկրաինային տրամադրվող մեր ռազմական օգնության հետագա ավելացմանը: Այդ ամենը միասին կկազմի 7 միլիարդ եվրո, 4 միլիարդն արդեն նախատեսված է, կավելացվի ևս 3 միլիարդը», - Շոլցի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ դրանով Գերմանիան կշարունակի Եվրոպայի մյուս երկրներից ավելի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին։

Սպասվում է, որ մարտի 21-ին  Բունդեսթագի բյուջեի հանձնաժողովը կհաստատի 3 միլիարդ եվրոյի ռազմական օգնությունը Կիևին: Եվս 4 միլիարդ եվրո ներառված է 2025 թվականի բյուջեում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում