Աշխարհ

Գերմանիան առգրավել է ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող լցանավ՝ բեռնված 40 մլն եվրոյի նավթով

1 րոպեի ընթերցում

Գերմանիան առգրավել է ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող լցանավ՝ բեռնված 40 մլն եվրոյի նավթով

Գերմանիայի մաքսային ծառայությունը առգրավել է «Իվենտին» (Eventin) անունով ռուսական լցանավը՝ բեռնված մոտ 100 հազար տոննա նավթով, որի շուկայական արժեքը գնահատվում է շուրջ 40 միլիոն եվրո։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Der Spiegel պարբերականը, լցանավը ձերբակալվել է Բալթիկ ծովում՝ Ռյուգեն կղզու ափերի մոտ, որտեղ այն խարսխված էր 2024 թվականի հունվարի կեսերից։

Նշվում է, որ մինչ մաքսային մարմինների կողմից առգրավման հրամանի կայացումը, Գերմանիայի մի շարք գերատեսչություններում ինտենսիվ քննարկումներ են տեղի ունեցել՝ կապված նավի հետագա ճակատագրի հետ։ Ներկայումս գերմանական իշխանությունները գնահատում են, թե ինչպես և որտեղ կարող են ապահով կերպով տեղափոխել նավթը լցանավից, ինչպես նաև՝ ինչ միջոցներ ձեռնարկել նավի նկատմամբ։ Հնարավոր է, որ լցանավը հետագայում վերանվանվի։

Der Spiegel-ի գնահատմամբ՝ այս որոշմամբ Գերմանիան Ռուսաստանի Դաշնությանը հստակ ազդանշան է հղում, որ չի հանդուրժելու Բալթիկ ծովով ռուսական նավթի տարանցումը, հատկապես այն դեպքերում, երբ առկա է «ստվերային նավատորմի»՝ միջազգային պատժամիջոցներից խուսափելու նպատակով ձևավորված ցանցի հետ առնչություն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում