Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում Ուկրաինայում տարածքների բաժանման և լիակատար հրադադարի շուրջ

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում Ուկրաինայում տարածքների բաժանման և լիակատար հրադադարի շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների գոտում տարածքների բաժանման և լիակատար հրադադարի շուրջ բանակցությունները ընթանում են «հենց հիմա»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա ասել է լրագրողներին Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում։ Թրամփի ելույթը հեռարձակել է Fox News-ը։

«Կարծում եմ՝ շատ շուտով կհասնենք լիակատար հրադադարի, որից հետո կլինի համաձայնագիր։ Այդ հարցը հիմա է քննարկվում՝ խոսքը տարածքների բաժանման և այլնի մասին է»,-նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հավելել է, որ ռազմաճակատի որոշ հատվածներում արդեն իսկ հրադադար է հաստատվել։ «Այս պահի դրությամբ ամեն ինչ բավականին լավ է պահպանվում»,-նշել է նա։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի հիմքերը դրվել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումների արդյունքում։

«Պետք է ասեմ, որ շատ լավ շփում եմ ունեցել ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկու հետ։ Կարծում եմ՝ մենք արդեն ունենք համաձայնագրի սահմանները, հուսով եմ՝ դրանք իսկապես գոյություն ունեն»,-ընդգծել է Թրամփը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում