Միացյալ Նահանգներ

Վաշինգտոնը կարող է ստանձնել Ուկրաինայում ատոմակայանների կառավարումն «առանց մեծ խնդիրների»․ ԱՄՆ էներգետիկայի նախարար

1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնը կարող է ստանձնել Ուկրաինայում ատոմակայանների կառավարումն «առանց մեծ խնդիրների»․ ԱՄՆ էներգետիկայի նախարար

Միացյալ Նահանգները կարող է ստանձնել Ուկրաինայում ատոմային էլեկտրակայանների կառավարումը «առանց մեծ խնդիրների», եթե այդ մասին ընդունվի համապատասխան քաղաքական որոշում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, ինչպես հաղորդում է Bloomberg-ը, հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։

«Մենք կներգրավենք ամերիկացի բարձրակարգ միջուկային փորձագետների, որոնք տեղացի մասնագետների հետ համատեղ կընդունեն կշռադատված որոշումներ։ ԱՄՆ-ն այս ոլորտում զգալի փորձ ունի»,-նշել է Ռայթը։

Միևնույն ժամանակ, նա հստակեցրել է, որ այս պահին չի ընթանում երկխոսություն այնպիսի օբյեկտների՝ օրինակ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի հնարավոր ձեռքբերման մասին, որը համարվում է Եվրոպայի խոշորագույնը և պատերազմի սկզբից գտնվում է ռուսական վերահսկողության տակ։

Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի կառավարմանն աջակցելու վերաբերյալ նախաձեռնությունը հնչեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում