Սլովակիայի վարչապետը չի բացառել, որ կարգելափակի ՌԴ-ի դեմ ԵՄ-ի հետագա պատժամիջոցները
1 րոպեի ընթերցում

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ կարող է վետո դնել Եվրամիության հակառուսական պատժամիջոցների ընդունման վրա, եթե սահմանափակող միջոցները խանգարեն ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Մենք պատրաստ կլինենք վետո դնել ցանկացած նոր պատժամիջոցի վրա, եթե գտնենք, որ դրանք խոչընդոտում են Ուկրաինայում խաղաղության հաստատմանը», - ասել է Ֆիցոն։
«Մենք չենք կարող ամեն գնով պնդել պատժամիջոցների ընդունումը: Կարող է գալ մի պահ, երբ մենք ասենք, որ համաձայն չենք նման միջոցների հետ, քանի որ պատժամիջոցներն անարդյունավետ ենք համարում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում», - պարզաբանել է Սլովակիայի վարչապետը: