Միացյալ Նահանգներ

ՆԱՍԱ-ն մեկ շաբաթվա ընթացքում կրճատել է ծախսերը 420 միլիոն դոլարով

1 րոպեի ընթերցում

ՆԱՍԱ-ն մեկ շաբաթվա ընթացքում կրճատել է ծախսերը 420 միլիոն դոլարով

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային գործալակությունը (ՆԱՍԱ) մեկ շաբաթվա ընթացքում կրճատել է իր ծախսերը 420 միլիոն դոլարով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է պետական կառավարման արդյունավետության վարչությունը, որի ղեկավարն է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։

«Լավ աշխատանք ՆԱՍԱ-ում այս շաբաթ։ Մենք վերացրել ենք նրանց չօգտագործված գնումների քարտերը (մոտ 80%) և խզել մոտ 420 միլիոն դոլարի ավելորդ պայմանագրերը, այդ թվում՝ 45 միլիոն դոլար արժողությամբ կորպորատիվ կառավարման փոփոխության աջակցության պայմանագրերը երեք տարբեր խորհրդատուների հետ», - հայտնել է վերոհիշյալ վարչությունը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված պետական կառավարման արդյունավետության վարչությունը կոչված է չեղարկել վատնվող ծախսերը և վերակառուցել դաշնային գործակալությունները:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ավելի վաղ ասել էր, որ հիշյալ վարչությունը հայտնաբերել է նաև ԱՄՆ-ի կառավարության «ցնցող» ծախսերը, որոնց համար Կոնգրեսից թույլտվություն չեն ստացել:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում