Իրան

ԱՄՆ-ն իրավունք չունի Իրանից պահանջել հրաժարվել ուրանի հարստացումից. Արաղչի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն իրավունք չունի Իրանից պահանջել հրաժարվել ուրանի հարստացումից. Արաղչի

Ամերիկյան կողմը Իրանի հետ բանակցություններում չպետք է փորձի հասնել Թեհրանի լիակատար հրաժարմանը ուրանի հարստացումից: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: 

«Երբ նրանք ասում են, որ մենք չպետք է ուրանի հարստացման օբյեկտներ ունենանք, դա գերիշխանության փորձ է։ Նրանք նշում են, որ մտահոգված են: Սակայն կարո՞ղ է արդյոք նման անհանգստության փաստը իրանցի ժողովրդին զրկել ուրանը հարստացնելու հնարավորությունից։ Նման տարբերակն անթույլատրելի է Իրանի համար», - նշել է  նախարարը։ 

Արաղչին ևս մեկ անգամ շեշտել է, որ Իրանը միջուկային զենք ունենալուն չի ձգտում։ «Եթե նրանց մտահոգությունը կապված է միջուկային զենքի հետ, ապա, այո, մենք նույնպես կարծում ենք, որ այդպիսի զենքն անթույլատրելի է»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։ 

Իրանն ու ԱՄՆ-ն արդեն միջնորդավորված բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, սակայն վերջնական համաձայնության դեռ չեն հասել։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում