Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել ենք մեր երկկողմ քաղաքական երկխոսության գալիք ներգրավվածությունները։ Ես շնորհավորել եմ նրան ծննդյան տարեդարձի առթիվ»,-գրել է Միրզոյանը։