Մերձավոր Արևելք

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել պահպանել հրադադարը Գազայի հատվածում

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել պահպանել հրադադարը Գազայի հատվածում

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունները համատեղ հայտարարությամբ կոչ են արել անհապաղ վերադառնալ Գազայում հրադադարի պայմանավորվածությանը, նաև Իսրայելին կոչ են արել վերականգնել հումանիտար հասանելիությունը: «Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

«Մենք Իսրայելին կոչ ենք անում վերականգնել հումանիտար հասանելիությունը, այդ թվում՝ ջուրն ու էլեկտրականությունը, նաև միջազգային մարդասիրական իրավունքին համաձայն՝ ապահովել բժշկական օգնության և ժամանակավոր բժշկական տարհանումների հասանելիությունը», - նշվել է 3 երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ:

Նրանք նաև կոչ են արել պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի զինյալներին ազատ արձակել իսրայելցի պատանդներին։

Նախարարները նշել են, որ սարսափած են քաղաքացիական զոհերից:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում