Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի Լաս Կրուսես քաղաքում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Լաս Կրուսես քաղաքում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել

Հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել ամերիկյան Լաս Կրուսես քաղաքում, որը գտնվում է Նյու Մեքսիկո նահանգում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CBS-ը,այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությանը։

Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր Լաս Կրուսեսում հրաձգության հետևանքով մի քանի տուժածների մասին։

«Մի քանի մարդ ստացել է հրազենային վնասվածքներ։ Հրաձգությունը տեղի է ունեցել Լաս Կրուսեսի Յանգ այգում», - հայտնել է ոստիկանության բաժինը:

CBS-ը վկայակոչելով Լաս Կրուսեսի ոստիկանության բաժանմունքի հանրային տեղեկատվության աշխատակցին՝ տեղեկացրել է, որ տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում