Աշխարհ

Սերբիայի փոխվարչապետը հայտարարել է, որ ինչ-որ մեկ կենտրոնից փորձ է արվում կործանել երկիրը

2 րոպեի ընթերցում

Սերբիայի փոխվարչապետը հայտարարել է, որ ինչ-որ մեկ կենտրոնից փորձ է արվում կործանել երկիրը

Սերբիայում բողոքի ցույցերը, ԱԱԾ-ի դեմ պատժամիջոցների սահմանումը, Կոսովոյում բարդ իրավիճակը և Սերբական Բոսնիա-Հերցեգովինայի նախագահ Միլորադ Դոդիկի դատավարությունը տեղի են ունենում միաժամանակ, ինչը վկայում է այն մասին, որ այդ ամենը համակարգվում է մեկ կենտրոնից՝ Սերբիան կործանելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը։

Փետրվարի 26-ին Սարաևոյում Բոսնիա և Հերցեգովինայի դատարանը մեղավոր է ճանաչել նախագահ Միլորադ Դոդիկին` ՄԱԿ-ի ներկայացուցիչ Քրիստիան Շմիդտի որոշումները չկատարելու համար և հեռակա դատապարտել նրան մեկ տարվա ազատազրկման։

Մարտի 12-ին Բոսնիա և Հերցեգովինայի դատախազությունը Հետաքննության և պաշտպանության գործակալությանը կարգադրել էր կալանավորել Դոդիկին, ինչպես նաև վարչապետ Ռադովան Վիսկովիչին և Խորհրդարանի նախագահ Նենադ Ստևանդիչին։

«Այն, ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, արդյունք է մեկ կենտրոնի աշխատանքի և նպատակ ունի կործանել Սերբիան: Եթե սերբական քաղաքների փողոցներում անկարգություններ լինեն, երկիրը չի կարողանա օգնել նախագահ Դոդիկին և պաշտպանել Սրբական Բեսնիա-Հերցեգովինայի հանրապետությանը: Սա հարձակում է բոլոր սերբերի վրա՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում»,- ասել է Վուլինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում