Մերձավոր Արևելք

Իսրայելը որսացել է Լիբանանից թռչող երեք հրթիռ

1 րոպեի ընթերցում

Իսրայելը որսացել է Լիբանանից թռչող երեք հրթիռ

Իսրայելական ավիացիան որսացել է երեք հրթիռ, որոնք թռչում էին Լիբանանից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։

Օդային ռմբակոծության վերաբերյալ տագնապի ազդանշանները հնչել են մասնավորապես Մետուլա քաղաքում՝ Լիբանանի հետ սահմանի մոտ:

«Մետուլայում տագնապի ազդանշանները հնչելուց հետո Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են երեք հրթիռ, որոնք Իսրայելի տարածք են ուղարկվել Լիբանանից»,- ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:

Իսրայելն ու Լիբանանը մարտի 11-ին անուղղակի բանակցություններ են սկսել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ՝ 2024 թվականի նոյեմբերին ստորագրված հրադադարի համաձայնագրի իրականացման շրջանակներում տարածքային վեճերը լուծելու համար։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի վարչակազմի աղբյուրը լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքին հայտնել է, որ բանակցությունները կապ չունեն հարաբերությունների կարգավորման հետ, այլ նպատակ ունեն լուծել տարածքային խնդիրները և Իսրայելի բանտերից ազատել Լիբանանի քաղաքացիներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում