Մերձավոր Արևելք

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում առնվազն 85 պաղեստինցի է զոհվել

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում առնվազն 85 պաղեստինցի է զոհվել

Գազայի հատվածում Իսրայելի վերսկսած ռմբակոծությունների և ցամաքային գործողությունների հետևանքով մարտի 20–ին առնվազն 85 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Reuters–ը՝ այս մասին հայտնել են Պաղեստինի առողջապահության նախարարությունից: 

Պաղեստինցի բժիշկները հայտնել են, որ իսրայելական հարվածները թիրախավորել են Գազայի հատվածի հյուսիսային և հարավային շրջաններում մի քանի տներ: 

Իսրայելը վերսկսել է օդային հարձակումները Գազայի վրա մարտի 18–ից, իսկ ցամաքային գործողությունները՝ մարտի 19–ից՝ փաստացի հրաժարվելով ՀԱՄԱՍ-ի հետ հունվարին հաստատված հրադադարից: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում