Եվրոպա

Եվրոպան պետք է 3-5 տարի անց լիովին ապահովի իր պաշտպանությունը. Դանիայի վարչապետ

1 րոպեի ընթերցում

Եվրոպան պետք է 3-5 տարի անց լիովին ապահովի իր պաշտպանությունը. Դանիայի վարչապետ

Եվրոպայի համար չափազանց կարևոր է առաջիկա 3-5 տարում լիակատար ինքնաբավության անցնել պաշտպանության հարցերում։ Այդ կարծիքն է հայտնել Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։

«Ես լիովին կողմ եմ Եվրոպայի վերազինմանը, և ցանկանում եմ, որ մենք մեր առջև շատ հավակնոտ նպատակ դնենք. 3-5 տարի անց մենք պետք է լիովին պատրաստ լինենք պաշտպանելու մեզ Եվրոպայում», - հայտարարել է նա եվրոպական Politico հրատարակությանը տված հարցազրույցում։ 

Դանիայի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ ԵՄ երկրներում վերազինումն ընթանում է ոչ բավականաչափ արագ։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը դեռևս հետևում է խաղաղ ժամանակի մտածողությանը, և անհրաժեշտ է հնարավորինս արագ փոխել և վերացնել որոշ արգելքներ միավորման պաշտպանական ոլորտի ֆինանսավորման ավելացման ճանապարհին: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում