Ամերիկա

Ուրուգվայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները մասնակցել են Մոնտեվիդեոյում անցկացվող արագ նավարկության մրցույթին

1 րոպեի ընթերցում

Ուրուգվայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները մասնակցել են Մոնտեվիդեոյում անցկացվող արագ նավարկության մրցույթին

Ուրուգվայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները մարտի 15-ին մասնակցել են Բելգիայի դեսպանության նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ Մոնտեվիդեոյում անցկացվող արագ նավարկության մրցույթին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ մրցույթին մասնակցել են նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ մյուս պետությունների դեսպանությունների ներկայացուցիչները։ 

ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում