Աշխարհ

Մոզամբիկում ցուցարարներին ցրելու համար օգտագործվել են մարտական ​փամփուշտներ

1 րոպեի ընթերցում

Մոզամբիկում ցուցարարներին ցրելու համար օգտագործվել են մարտական ​փամփուշտներ

Մոզամբիկի ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է մարտական ​​զինամթերք և արցունքաբեր գազ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Առավոտից լարված մթնոլորտ է տիրում Մեծ Մապուտոյի մետրոպոլիայի տարածքում։ Մասնավորապես անկարգություններ են գրանցվել Մատոլայի քաղաքապետարանի մի քանի թաղամասերում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախագահի նախկին անկախ թեկնածու Վենանսիո Մոնդլեյնը մարդկանց կոչ է արել ցույցեր կազմակերպել՝ հարգելու իշխանությունների կողմից չճանաչված ժողովրդական հերոսների հիշատակը։ Նշվում է, որ ցույցերի ընթացքում երկու մարդ է զոհվել, 14 մարդ վիրավորվել է։

Համապետական ընտրությունները Մոզամբիկում տեղի են ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 9-ին։ Մոնդլեյնը, ով անհամաձայնություն է հայտնել դրանց արդյունքների առթիվ, կոչ է արել քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողություններ իրականացնել։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում