Մարզեր

Գավառի մարզադպրոցի մարզիկները մրցանակներով են վերադարձել միջազգային առաջնություններից

2 րոպեի ընթերցում

Գավառի մարզադպրոցի մարզիկները մրցանակներով են վերադարձել միջազգային առաջնություններից

Գավառի մարզադպրոցի պատանի բռնցքամարտիկները և կարատեիստները  մրցանակներով են վերադարձել միջազգային առաջնություններից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի Գանձակի տարածքային ստորաբաժանման մարզիկները վերջին մեկ ամսվա ընթացքում միջազգային մրցաշարերում մեծ հաջողություններ են գրանցել: Մարզիկներին և նրանց մարզչին՝ Արաքս Մարգարյանին, Գավառի մարզադպրոցում դիմավորել  են տոնական ընդունելությամբ:

 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում վերջերս  կայացել է բռնցքամարտի միջազգային բաց առաջնություն, որտեղ Հայաստանի հավաքական թիմում ընդգրկված են եղել նաև Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի Գանձակի տարածքային ստորաբաժանման մարզիկները: Նրանք բոլորն էլ մրցաշարում գրավել են մրցանակային տեղեր. Ավետ Շաքարյանը, Ռոլանդ Խաչատրյանը և Ռուբեն Մադաթյանը դարձել են Կովկասի գավաթի չեմպիոններ, Հայկ Մանուկյանը դարձել է արծաթե մեդալակիր, Վոլոդյա Կիրակոսյանը՝ բրոնզե մեդալակիր:

Մարտի ամսի ընթացքում  էլ Հայաստանում կայացած Այկիկենդո կարատեի «Տորնադո»  միջազգային առաջնությանը Գավառի մարզադպրոցի սաներ Խաչիկ Ասատրյանը և Էրիկ Բադալյանը դարձել են չեմպիոնական գոտու մենամարտի հաղթողներ:

 «Միջազգային հարթակներում հաջողություններ գրանցած մարզիկների հետ Գավառի մարզադպրոցում կազմակերպվել է նաև հանդիպում-զրույց, որի ընթացքում  մարզիկները ներկայացրել են  իրենց զգացողություններն ու տպավորությունները, իսկ մարզադպրոցի տնօրինությունը նրանց խրախուսել է հուշանվերներով և պատվոգրերով»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում