ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց
1 րոպեի ընթերցում

ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներն, իրենց գործառույթների իրականացման շրջանակում, զորամիավորումներում, տարբեր կայազորներում պարբերաբար հանդիպում-քննարկումներ են անցկացնում հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումները քաղաքական ուղղվածություն, ենթատեքստ չունեն և բացառապես բանակային օրակարգի շրջանակում են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ում կատարած գրառման միջոցով այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն՝ անդրադառնալով որոշ լրատվամիջոցների՝ Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի և բարձրաստիճան սպաների ներգրավվածության վերաբերյալ հրապարակումներին
«Ուստի, հորդորում ենք զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց»,- նշված է ՊՆ մամուլի քարտուղարի կատարած գրառման մեջ: