Ռազմական

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ չներկայացնելով ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում. ՀՀ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ չներկայացնելով ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում. ՀՀ ՊՆ

Ադրբեջանը վերջին 3 օրվա ընթացքում 7-րդ ապատեղեկատվությունն է տարածել: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: 

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ին 08։55-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում