Միացյալ Նահանգներ

Պուտինն ու Թրամփը իրենք կսահմանեն հանդիպման ժամկետները. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Պուտինն ու Թրամփը իրենք կսահմանեն հանդիպման ժամկետները. Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփն իրենք կնշանակեն իրենց հանդիպման ժամկետները, և հանդիպումը կնախապատրաստվի, երբ նրանք համապատասխան որոշում կայացնեն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Եթե նախագահները որոշում կայացնեն, ապա հանդիպումը, իհարկե, կնախապատրաստվի այն ժամկետներում, որոնք կսահմանեն պետությունների ղեկավարները», - ասել է Պեսկովն Առաջին ալիքին։

Նա հավելել է, որ Կրեմլը ներկայումս սպասում է առաջնորդների հեռախոսազրույցին, որը նախատեսված է մարտի 18-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում