Ադրբեջանի ՊՆ-ի կեղծ հաղորդագրությունների նպատակն Ալիևի հայտարարությունն արդարացնելն է. Ալեն Սիմոնյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ադրբեջանական կողմի ապատեղեկատվության տարածմանը, թե հայկական զինված ուժերը իբր մարտի 16-ին կրակել են սահմանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմից նման ապատեղեկատվության տարածումը չի վկայում խաղաղության գործընթացի ձախողման մասին, Սիմոնյանը պատասխանեց. 

«Չէ, կարծում եմ, որ չհաջողության մասին պնդում անելու համար հիմք չկա։ Կարծում եմ՝ դա արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունն արդարացնելու համար, որն ասում էր, որ հայկական կողմի նկատմամբ զրոյին մոտ վստահություն կա, ինչը ինքնին իմ համար զարմանալի է, որովհետև մեր աշխատանքը և գործելաոճը, նույն այդ պայմանագրի համաձայնեցված լինելու  հայտարարության տրամաբանությունը խոսում է հակառակի մասին»։

Նա հավելեց, որ Պաշտպանության նախարարությունն արդեն երեք անգամ հերքել է ադրբեջանական կողմի պնդումները, և որ ԵՄ դիտորդական առաքելությունն էլ հայտարարել է, որ սահմանին որևէ կրակոց չի արձանագրվել։ 

«Ենթադրում եմ, որ այս ամենը արվում է՝ Ալիևի «զրոյական վստահության» մասին հայտարարությունը ներպետական լսարանին ներկայացնելու համար»,-ընդգծեց ԱԺ նախագահը։ 

Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Հայաստանի ղեկավարության նկատմամբ վստահության մակարդակը զրոյին մոտ է, և խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար Հայաստանը պետք է իր Սահմանադրությունից հանի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների դրույթները»։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մարտի 16-ին երեք անգամ կեղծ տեղեկություն է տարածել, թե հայկական զինված ուժերը իբր սահմանի հարավարևելյան ուղղությամբ կրակել են ադրբեջանական դիրքերի վրա։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր ադրբեջանական կողմի տարածած կեղծիքը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները հերքել է նաև Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը՝ հայտարարելով, որ սահմանին իրավիճակը շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, և որ որևէ արտառոց ակտիվություն չի նկատվել։ 

Հայերեն العربية English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին