Քաղաքականություն

Հորդանանը ողջունել է առաջընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում

1 րոպեի ընթերցում

Հորդանանը ողջունել է առաջընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում

Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում արձանագրված առաջընթացը՝ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը X-ի հարթակում։ 

Հորդանանի ԱԳ նախարարության խոսնակ Սուֆյան Ալ-Կուդահը հաստատել է Թագավորության աջակցությունը բոլոր ջանքերին, որոնք ուղղված են վեճերը խաղաղ ուղիներով լուծելուն և կարգավորելուն, ինչն արտացոլում է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու խաղաղության ամրապնդումը:

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում