Թրամփի հրամանագրով կդադարեցվի  «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի Ձայն» լրատվամիջոցների ֆինանսավորումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յոթ դաշնային գործակալությունները կրճատելու հրամանագիր է ստորագրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ, ըստ որի  հրամանագիրը ստորագրվել է մարտի 14-ի ուշ երեկոյան և վերաբերում է նաև անօթևանների, աշխատանքային վեճերի և համայնքների զարգացման հարցերով զբաղվող գործակալություններին։

Ինչպես նշում է Reuters-ը, կրճատման ենթակա գործակալությունների թվում են նաև ԱՄՆ գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը (USAGM), որը վերահսկում է «Ազատություն ռադիոկայան» և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները։

«Ամերիկայի Ձայն»-ի տնօրեն Մայքլ Աբրամովիցը հայտարարել է, որ գրեթե ողջ անձնակազմը՝ 1300 լրագրող, պրոդյուսեր և օգնական, կգնա վարչական արձակուրդի՝ կաթվածահար դարձնելով գրեթե 50 լեզուներով գործող մեդիա հեռարձակողին:

«Ես խորապես տխուր եմ, որ 83 տարվա մեջ առաջին անգամ լռեցվում է «Ամերիկայի ձայնը», - ասել է նա՝ նշելով, որ այն կարևոր դեր է խաղացել ամբողջ աշխարհում ազատության և ժողովրդավարության համար մղվող պայքարում:

Ըստ աղբյուրի՝ «Ամերիկայի Ձայն»-ի տնօրենի պաշտոնում առաջադրված նախկին լրատվական հաղորդավար և Թրամփի հավատարիմ անձ Կարի Լեյքն էլ հայտարարություն է տարածել, որում USAGM-ը հսկա  բեռ է համարել ամերիկյան հարկատուների համար և ասել, որ այն փրկվելու ենթակա չէ:

Հայերեն Русский

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային առաջընթացը

Զովաբեր բնակավայրում մեկնարկել է «Հարեհաս» կրթական ծրագիրը

Արծվանիստում պահպանված վիմագիր սահմանախաչն իրավական փաստագիր է

Մեր բոլոր խոստումներին տեր ենք, Կասկադն էլ, մետրոն էլ կկառուցենք․ Ավինյան

Ո՞նց եք 20 000 դոլարը վճարել, երբ այն ձեր տարեկան աշխատավարձի կեսից ավելին է․ հարց՝ Ավինյանին

«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով

ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75%

Նախարարը վստահեցնում է՝ քրեակատարողական հիմնարկներում բարելավվել են դատապարտյալներին պահելու պայմանները

Ռուբիոն Իրանին մեղադրել է հութիների կողմից ԱՄՆ-ի նավերի վրա հարձակումները ֆինանսավորելու մեջ

Երևանի 97 բակերում անցած տարի խաղահրապարակների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել