Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն ակնկալում է Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ակնկալում է Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատում

Միացյալ Նահանգները հույս ունի կայուն խաղաղության հասնել Ուկրաինայում։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Fox Business հեռուստաալիքի եթերում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը։

«Որպեսզի հնարավոր լինի խոսել խաղաղության մասին, այն մասին, թե ինչպես կարող ենք հասնել կայուն խաղաղության, ոչ թե խաղաղության, որը տևում է վեց ամիս կամ նույնիսկ մեկ կամ երկու տարի, նախ պետք է դադարեցվի սպանությունը: Կրակոցները պետք է դադարեցվեն, սպանությունները պետք է դադարեցվեն, և հենց դրան են ուղղված մեր ջանքերը»,-ընդգծել է Բրյուսը։

Նրա խոսքով՝ աշխարհը ցանկանում է, որ այս հակամարտությունն ավարտվի։ «Հենց այդ նպատակով պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրառում է մաքոքային դիվանագիտություն, որին կհաջորդի նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցը, որպեսզի Ռուսաստանը համաձայնի հրադադարի, և մենք կարողանանք գործի անցնել»,- ամփոփել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում