Միացյալ Նահանգներ

Թրամփի հրամանագրով կդադարեցվի  «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի Ձայն» լրատվամիջոցների ֆինանսավորումը

2 րոպեի ընթերցում

Թրամփի հրամանագրով կդադարեցվի  «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի Ձայն» լրատվամիջոցների ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յոթ դաշնային գործակալությունները կրճատելու հրամանագիր է ստորագրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ, ըստ որի  հրամանագիրը ստորագրվել է մարտի 14-ի ուշ երեկոյան և վերաբերում է նաև անօթևանների, աշխատանքային վեճերի և համայնքների զարգացման հարցերով զբաղվող գործակալություններին։

Ինչպես նշում է Reuters-ը, կրճատման ենթակա գործակալությունների թվում են նաև ԱՄՆ գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը (USAGM), որը վերահսկում է «Ազատություն ռադիոկայան» և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները։

«Ամերիկայի Ձայն»-ի տնօրեն Մայքլ Աբրամովիցը հայտարարել է, որ գրեթե ողջ անձնակազմը՝ 1300 լրագրող, պրոդյուսեր և օգնական, կգնա վարչական արձակուրդի՝ կաթվածահար դարձնելով գրեթե 50 լեզուներով գործող մեդիա հեռարձակողին:

«Ես խորապես տխուր եմ, որ 83 տարվա մեջ առաջին անգամ լռեցվում է «Ամերիկայի ձայնը», - ասել է նա՝ նշելով, որ այն կարևոր դեր է խաղացել ամբողջ աշխարհում ազատության և ժողովրդավարության համար մղվող պայքարում:

Ըստ աղբյուրի՝ «Ամերիկայի Ձայն»-ի տնօրենի պաշտոնում առաջադրված նախկին լրատվական հաղորդավար և Թրամփի հավատարիմ անձ Կարի Լեյքն էլ հայտարարություն է տարածել, որում USAGM-ը հսկա  բեռ է համարել ամերիկյան հարկատուների համար և ասել, որ այն փրկվելու ենթակա չէ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում