Բոսնիա և Հերցեգովինայի Սերբսկայա Հանրապետության նախագահը հետաքրքրված է հազվագյուտ մետաղների՝ Թրամփի հետ գործարքով
1 րոպեի ընթերցում

Բոսնիա և Հերցեգովինայի Սերբսկայա Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը հայտարարել է, որ հետաքրքրված է հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ գործարքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշել է American Conservative հանդեսին տված հարցազրույցում:
«Սերբսկայա Հանրապետության արևելյան շրջանում՝ Սերբիայի հետ սահմանից ոչ հեռու, կան լիթիումի, մագնիումի և այլ հազվագյուտ հանքանյութերի զգալի պաշարներ: Ըստ որոշ գնահատականների՝ դրանց առևտրային արժեքը գերազանցում է 100 միլիարդ դոլարը: Մենք պատրաստ ենք նախագահ Թրամփի հետ քննարկել հազվագյուտ հողային մետաղների գործարքը»,- նշել է Դոդիկը՝ հավելելով, որ պատրաստ է հանքավայրերին հասանելիություն ապահովել Թրամփի վարչակազմի ընտրած ընկերությունների համար: