Պատահարներ

ԱՄՆ-ում փոթորիկների հետևանքով զոհերի թիվը հասել է ավելի քան 30-ի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում փոթորիկների հետևանքով զոհերի թիվը հասել է ավելի քան 30-ի

ԱՄՆ-ում փոթորիկների և տորնադոների զոհերի թիվը հասել է առնվազն 33-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իրավապահներին և իշխանություններին։ 

«Հրեշավոր փոթորիկը, որի հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ, մոլեգնել է Միացյալ Նահանգների կենտրոնական և հարավային շրջաններում»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ, որը վկայակոչում է իրավապահ մարմիններին և իշխանություններին: 

Ըստ աղբյուրի՝ տորնադոներն ու փոթորիկները, որոնք հարվածել են Արկանզաս, Իլինոյս, Ինդիանա, Կենտուկի, Միսիսիպի, Միսսուրի և Տեխաս նահանգներին, սպառնում են մոտավորապես 138 միլիոն մարդու: 

Բացի այդ, եղանակային ծայրահեղ պայմաններն արդեն իսկ հանգեցրել են անտառային հրդեհների տարածմանը։

Նշված տարածքներում գրանցվել է ավելի քան 100 հրդեհ։ Տարերքներից արդեն տուժած տարածքներում գրանցվել են բնակելի շենքերի ու շինությունների լայնածավալ ավերածություններ, էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ավելի քան երեք հարյուր հազար սպառող մնացել է առանց էլեկտրաէներգիայի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում