Աշխարհ

Հալեպի օդանավակայանը կվերսկսի աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Հալեպի օդանավակայանը կվերսկսի աշխատանքը

Հալեպի միջազգային օդանավակայանը մարտի 18-ին կվերսկսի աշխատանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է SANA լրատվականը՝ հղում կատարելով Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչությանը:

«Հալեպի միջազգային օդանավակայանը կվերսկսի աշխատանքը երեքշաբթի՝ մարտի 18-ին»,- ասված է քաղավիացիայի վարչության հայտարարության մեջ: 

Ընդգծվում է, որ Հալեպի օդանավակայանը պատրաստ է թռիչքներ ընդունել բոլոր տեխնիկական և վարչական ընթացակարգերը կատարելուց հետո։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում