Մերձավոր Արևելք

Իսրայելը վերսկսում է մարտական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ

1 րոպեի ընթերցում

Իսրայելը վերսկսում է մարտական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը Իսրայելի պաշտպանության բանակին (ԻՊԲ) հանձնարարել են ՀԱՄԱՍ-ի դեմ «վճռական միջոցներ» ձեռնարկել Գազայի հատվածում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Իսրայելի վարչապետի գրասենյակը: 

Հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է բոլոր առաջարկները, որոնք նա ստացել է» Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիտկոֆից և մյուս միջնորդներից:

Ինչպես պարզաբանել է Նեթանյահուի գրասենյակը, Իսրայելի պաշտպանության բանակի հարվածներն ուղղված են ՀԱՄԱՍ-ի ռազմական և վարչական պոտենցիալի վերացմանը և պատանդների վերադարձին։ 

«Այսուհետ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ կգործի ուժեղացված ռազմական ուժով»,- հայտնել են գրասենյակից։ 

Ինչպես հաղորդում է Axios-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, Իսրայելը նախօրոք զգուշացրել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ մարտական գործողությունները վերսկսելու պլանների մասին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում