Եվրոպա

Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն կքննարկեն ռուսական սառեցված ակտիվների բռնագրավումը

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն կքննարկեն ռուսական սառեցված ակտիվների բռնագրավումը

Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը մտադիր են քննարկել, թե ինչպես կալանք դնել ռուսական սառեցված ակտիվների վրա՝ համատեղ պաշտպանական ծախսերը մեծացնելու համար: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրների։ 

Ինչպես նշում է գործակալությունը, քննարկումները մարտի 18-ին տեղի կունենան Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լեմիի և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հանդիպման ժամանակ։

Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ բանակցությունների թեման լինելու են այն միջոցները, որոնք Եվրոպայի համար իրավական հիմնավորում կապահովեն միլիարդավոր դոլարների ռուսական ակտիվների վրա կալանք դնելու համար։  

Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ այդ հարցում  առաջընթաց է գրանցվել՝ չնայած առանձին եվրոպական երկրների դիմադրությանը, ինչպիսիք են Բելգիան և Գերմանիան, որոնք մտահոգված են, թե բռնագրավումը կարող է խախտել պետական ​​անձեռնմխելիության սկզբունքը և ազդել եվրոյի փոխարժեքի վրա։ 

Գործակալությունը հիշեցնում է, որ ԵՄ-ն, «Մեծ յոթնյակի» երկրները և Ավստրալիան սառեցրել են Ռուսաստանի կենտրոնական բանկի շուրջ 280 միլիարդ դոլարի ակտիվները։ Ռուսաստանի հայտնի ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցների միջոցով սառեցվել են նաև շուրջ 58 միլիարդ դոլար գումարի ակտիվներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում