Մերձավոր Արևելք

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում հարված է հասցրել երկու պաղեստինցի արմատականի

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում հարված է հասցրել երկու պաղեստինցի արմատականի

Իսրայելական բանակը Գազայի հատվածում թիրախավորել է երկու պաղեստինցի արմատականի, որոնք պայթուցիկ սարք էին տեղադրում անկլավի կենտրոնական մասում գտնվող Էլ-Բուրեյջ փախստականների ճամբարի տարածքում։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Երկու արմատականներ փորձել են պայթուցիկ սարք տեղադրել գետնին Գազայի կենտրոնական Էլ-Բուրեյջ շրջանում իսրայելական զորքերին մոտ: Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ահաբեկիչներին», - ասվում է հայտարարության մեջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում