Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը նվաճել է WBA Continental գոտի
1 րոպեի ընթերցում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի առաջնության բազմակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը նվաճել է WBA Continental տիտղոսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացած տիտղոսային մենամարտի ժամանակ, որը կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում, Հովհաննես Բաչկովը մրցեց Վենեսուելան ներկայացնող Ջոս Բաստարդոյի հետ և մրցակցին նոկաուտի ենթարկեց երկրորդ ռաունդում:
Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում արդեն իսկ անցկացրել է 7 մենամարտ: Բաչկովը տևական ժամանակ վերականգնվում էր վնասվածքից: