Քաղաքականություն

Հունաստանը ողջունում է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակման մասին Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները

2 րոպեի ընթերցում

Հունաստանը ողջունում է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակման մասին Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները

Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման պայմանագրի» շուրջ բանակցությունների եզրափակման վերաբերյալ:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Հունաստանի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման պայմանագրի» շուրջ բանակցությունների եզրափակման վերաբերյալ»,- գրառման մեջ նշել է Հունաստանի ԱԳ նախարարությունը՝ կարծիք հայտնելով, որ պայմանագրի արագ ստորագրումը Հարավային Կովկասում համագործակցության և փոխըմբռնման համար ճանապարհ կհարթի: 

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում