Պեկինում մեկնարկել է Իրանի միջուկային հարցին նվիրված հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Պեկինում սկսվել է Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ իրանական միջուկային հարցի շուրջ հանդիպումը Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Մա Չժաոսյուի նախագահությամբ։ Միջոցառմանը ռուսական կողմը ներկայացնում է արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Թեհրանից ներկա է արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Սպասվում է, որ բացի միջուկային խնդիրներից, կողմերը կքննարկեն իսլամական հանրապետության դեմ արևմտյան պատժամիջոցների վերացման ուղիները և Թեհրանի, Մոսկվայի և Պեկինի համագործակցությունը ԲՐԻԿՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում:

Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջարկությամբ։ Իրանի առաջնորդը, մեկնաբանելով ԱՄՆ ղեկավարի հայտարարությունը, նշել է, որ իսլամական հանրապետությունը բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնին մտահոգում են սոսկ սեփական շահերը։

Գործողությունների համատեղ համապարփակ պլանը 2015 թվականին Իրանի հետ ստորագրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​«​հնգյակը» և Գերմանիան՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման համար: 2018 թվականին Թրամփն իր առաջին նախագահական ժամկետում դուրս եկավ համաձայնությունից և վերականգնեց բոլոր հակաիրանական պատժամիջոցները, որոնք վերացվել էին միջուկային գործարքի պայմաններին համապատասխան:

Հայերեն Русский

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար