Ավստրիան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում
2 րոպեի ընթերցում

Ավստրիայի ԱԳՆ-ն ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ձեռք բերված առաջընթացը և ակնկալում է համաձայնության շուտափույթ ստորագրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ավստրիայի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։
«Ջերմորեն ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ձեռք բերված առաջընթացը և ակնկալում ենք համաձայնագրի շուտափույթ ստորագրում: Համապարփակ և արդար համաձայնագիրը, անկասկած, կամրապնդեր կայունությունը, անվտանգությունն ու բարգավաճումը ողջ տարածաշրջանում»,- ասվում է գրառման մեջ:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 13-ին հաստատել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե Հայաստանը համաձայնություն է տվել խաղաղության համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին։ Նշվել է, որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ hամաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։
Warmly welcome the progress made on peace between #Armenia and #Azerbaijan, we hope for the signing of an agreement soon. A comprehensive and just agreement would clearly strengthen stability, security and prosperity in the whole region.
— MFA Austria (@MFA_Austria) March 13, 2025