4 մլն 664 հազ. 972 դրամ՝ ՔայլՏեք-ին․ «Մի դրամի ուժի» մարտ ամսվա շահառուն Հերոսների վերականգնողական քաղաքն է

3 րոպեի ընթերցում

4 մլն 664 հազ. 972 դրամ․ սա մի դրամի ուժի փետրվար ամսվա արդյունքն է, որն ուղղվեց «ՔայլՏեք» ընկերության տեղաշարժի մատչելի լուծումներ առաջարկող նոր ծրագրին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Իդրամից և IDBank-ից, շնորհիվ նոր սարքավորումների, հաշմանդամություն ունեցող թվով 8 շահառու այսուհետ կունենան հնարավորություն հեշտությամբ բարձրանալ և իջնել ցանկացած աստիճանասանդուղքով։ 

Իսկ մարտին հավաքված մի դրամներն ուղղվելու են «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնին, որի նպատակն է ապահովել պատերազմի մասնակից անձանց և նրանց ընտանիքների անդամների հոգեկան և սոցիալական վերականգնումն ու բարելավումը։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է․ «Պատերազմից հետո մեր հասարակությունը մեծ ցնցումներ ապրեց, և տեղի ունեցածի հետ համակերպվելը հատկապես դժվար էր ռազմադաշտից վերադարձածների համար։ Մեր տղաների ու նրանց հարազատների հոգեկան առողջության վերականգնման նպատակով գործող այս կենտրոնը ճիշտ ժամանակին ստեղծվեց։ Վստահ ենք, որ անելիքների մեծ մասը դեռ առջևում է, ու մենք ականատեսն ենք լինելու կենտրոնի շնորհիվ կյանքին լավատեսորեն նայող մեր հերոսների նոր հաջողություններին»։ 

«Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հիմնադիր Սուրեն Արեենցը նշում է՝ «Մի դրամի ուժի» հետ սա երկրորդ համագործակցությունն  է․ 2023-ին ևս IDBank և Idram ընկերությունների հետ միասին կենտրոնն ապահովել է տղաների վերականգնողական մի շարք թերապիաներ․ «Բայց այստեղ ոչ միայն ֆինանսական աջակցությունն է կարևոր, այլ հենց այն խորհուրդը, որ «Մի դրամի ուժն» է կրում․ այո, հնարավոր է անել մեծ գործեր ընդամենը մեկ դրամով, եթե այդ մեկ դրամները մեկտեղվում են։ Սա միանշանակ հավատ ու հույս է ներշնչում»,- նշում է Սուրեն Արեենցը։   

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ 

 

Հայերեն English Русский

ՀՀ փոխվարչապետն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում

Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի

Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը

ՀՀ ԱԳ փոխնախարարը «Trade over Aid» ֆորումին ներկայացրել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությունը

Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ

Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրից օգտվել է շուրջ 17 հազար ընտանիք, հատկացվել է 12.6 մլրդ դրամ

Ջերմատնային տնտեսությունների աջակցության ծրագրով ջերմատան կառուցման ժամկետը նախատեսվում է երկարացնել մինչև 2 տարի

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն