Մարզեր

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի 12-ի դրությամբ բարձր է մնում 19 սմ-ով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի 12-ի դրությամբ բարձր է մնում 19 սմ-ով

2025 թվականի մարտի 12-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 37 սանտիմետր բարձրության վրա, ինչը 19 սանտիմետրով ավելի է 2024 թվականի նույն օրը գրանցված նիշից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2025 թվականի հունվարից մինչ մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 4 միլիոն 313 հազար խմ ջուր։ Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում