Մարզեր

Մեծարվել են Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղի տարեց կանայք ու կենսաթոշակառու կին մանկավարժները

1 րոպեի ընթերցում

Մեծարվել են Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղի տարեց կանայք ու կենսաթոշակառու կին մանկավարժները

Կանանց տոնի միամսյակի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղի վարչական ղեկավար Ահարոն Խաչատրյանի և մշակույթի կենտրոնի աշխատակիցների նախաձեռնությամբ մեծարվել են գյուղի տարեց կանայք ու կենսաթոշակառու մանկավարժները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղհովիտ գյուղի վարչական ղեկավար Ահարոն Խաչատրյանը, նախաձեռնող խմբի անդամներն այցելել են 1933 թվականին ծնված Չնաշխարիկ Ըխտոյանին, Վիկտոր Ոսկանյանին, Արաքսյա Մխիթարյանին և Շամամ Բարսեղյանին։

«Մոտ մեկդարյա նրանց կյանքն անցել է պատերազմի, սովի, զրկանքների ու դժվարությունների միջով, բայց նրանք մնացել են բարի ու սիրով լի, օրհնանքն ու բարի խոսքը շուրթերին և ապրում են՝ կյանքի տված դասերի իրենց գիտելիքներն ու փորձը հարազատներին փոխանցելով։ Նրանք իրենց շոյված զգացին ոչ միայն նվիրված ծաղկեփնջերից, այլ նաև իրենց ուղղված մեծարանքի ու երախտագիտության խոսքերից։

Այցելեցինք ու  ծաղիկներ նվիրեցինք նաև այն ուսուցչուհիներին, ովքեր արդեն թոշակառուներ են ու վայելում են իրենց վաստակած հանգիստը, սակայն հոգով ու սրտով մնում են մատաղ սերնդի, իրենց կրթած ու դաստիարակած աշակերտների հետ»,-ներկայացրեց Ահարոն Խաչատրյանը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում