Առնվազն 56 մարդ վիրավորվել է Արգենտինայի խորհրդարանի մոտ բողոքի ցույցի ժամանակ

2 րոպեի ընթերցում

Արգենտինայի Կոնգրեսի (խորհրդարանի) մոտ բողոքի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն 56 մարդ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է La Nación պարբերականը։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ բախումների հետևանքով 11 մարդ հոսպիտալացվել է, տուժել է 26 ոստիկան, նրանցից մեկը գնդակից ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Բերման է ենթարկվել մոտ 120 մարդ։

Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիխը հայտարարել է, որ մարդկանցից շատերը, ովքեր ներկա էին եղել հանրահավաքին, քաղաքականապես միավորվել են իշխանությունը տապալելու համար։

Մարտի 12-ին տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել է մի քանի հազար մարդ։ Ցույցերի մասնակիցները, որոնք հիմնականում թոշակառուներ են, պահանջում են կենսապայմանների բարելավում՝ գների բարձրացման ֆոնին։ 

Դեռևս հանրահավաքի պաշտոնական մեկնարկից առաջ բախում է սկսվել իրավապահների և ֆուտբոլի երկրպագուների միջև, որոնք ցույցին մասնակցել էին՝ ի աջակցություն թոշակառուների։

Հանրահավաքի մեկնարկից կարճ ժամանակ անց ոստիկաններն արցունքաբեր գազ և նռնակներ են օգտագործել և սկսել ջրցան մեքենաների միջոցով ցրել ցուցարարներին։ Ի պատասխան դրա՝ քարեր ու շշեր են նետվել իրավապահների վրա, այրվել են ոստիկանական մեքենա ու մի քանի աղբամաններ։ Բախումներ են տեղի ունեցել նաև հրապարակին հարող փողոցներում։

Արգենտինայի մի քանի ֆուտբոլային ակումբների երկրպագուներ որոշել են միանալ թոշակառուների կանոնավոր ցույցերին այն բանից հետո, երբ ոստիկանությունը ուժ է կիրառել նախորդ շաբաթ Կոնգրեսի մոտ հավաքված տարեցների նկատմամբ:

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել