Թուրքիայից Հայաստան ժամանած լրագրողները այցելել են հայ-թուրքական սահման

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի աշխատակազմի hանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված` թուրքական լրատվամիջոցների մասնակցությամբ եռօրյա մեդիատուրի շրջանակներում լրագրողներն այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցակետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացել են վերանորոգված անցակետին, դրա տեխնիկական հնարավորություններին։ Արձանագրվել է, որ անցակետն ամբողջությամբ պատրաստ է գործարկմանը։

Լրագրողների թվում է եղել նաև «Ակոս» պարբերականի թղթակից Լուսյեն Քոփարը, ով տեղում հարցազրույց է անցկացրել Օրբելի կենտրոնի փորձագետներից Արմեն Պետրոսյանի հետ։ Պարբերականում հրապարակված հոդվածում Արմեն Պետրոսյանը ներկայացրել է «Մարգարա» անցակետի վերանորոգման ընթացքից որոշ մանրամասներ։

«Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները երկար ժամանակ տարբեր հանդիպումներ են անցկացրել։ Այն կետը, որին հասել են երկու կողմերը, դրական էր։ Դրանից հետո Հայաստանը սկսել է «Մարգարա» սահմանային անցակետի վերանորոգման աշխատանքները, որոնք տևել են մեկ տարի։ Վերանորոգվել է նաև Հայաստանից անցակետ տանող ճանապարհը։ Անցակետը պատրաստ էր 2023 թվականին։ Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի ժամանակ այն երկու կողմերի որոշմամբ բացվել է մարդասիրական օգնության և բեռնատարների համար։ Այս ամենը փաստացի ցույց տվեց, որ այս սահմանային անցակետը կարող է գործել ամբողջ ներուժով»,- նշել է Պետրոսյանը։

Ավելի վաղ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից հայտնել են, որ նպատակ ունենալով Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները, կազմակերպվել է թուրքական լրատվամիջոցների մեդիատուր։ 

Հայերեն العربية English فارسی Français Русский Türkçe 中文

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան