Դպրոցներում շարունակվում են ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառումները

2 րոպեի ընթերցում

«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի «Մշակութային բազմազանություն» ծրագրի շրջանակներում ՀՀ դպրոցներում շարունակվում են ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառումները՝ նպատակ ունենալով ապահովել միջմշակութային կապը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հերթական միջոցառումը տեղի է ունեցել Արարատի մարզի Մասիս քաղաքի համար 3 հիմնական դպրոցում, որի ընթացքում ներկայացվել են  հրեաների, հույների, ռուսների և եզդիների մասին պատմական տեղեկություններ, նրանց ազգային ավանդույթները, մշակույթն ու խոհանոցը։

Դպրոցի Մասնագիտական կրթության աջակցության գծով համակարգող Սաթենիկ Բաղդասարյանը, կարևորելով միջոցառումը, նշեց, որ այն կրթական, դաստիարակչական և ուսուցողական բնույթ ունի։

«Աշակերտները ծանոթացան ազգային փոքրամասնություններին՝ բոլոր դրսևորումներով։ Ներկայացնում էին անգամ խոհանոցի, ուտեստների հետ կապված ավանդույթները։ Այդ ամենն ամփոփվեց ազգային փոքրամասնությունների ազգային պարով, տարազների ներկայացմամբ ու ասմունքով։ Դրա մեջ ես շատ մեծ խորություն, կրթական, դաստիարակչական մեծ իմաստ տեսա։ Կարծում եմ, որ սա կարելի է շարունակել՝ մի փոքր ուրիշ կոլորտիտային առանձնահատկություններով, նորություններով, որպեսզի նույնը չկրկնվի, բայց հաստատ միջմշակութային կապի առումով և հավասարության գաղափարը երեխաների մեջ դնելու տեսանկյունից սա շատ ողջունելի է»,-ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ միջոցառմանն ընդգրկվել են 6-րդ և 7-րդ դասարանի աշակերտները, որոնք նախապես ստացել են համապատասխան թեմաները, աշխատել են առանձին, ապա միջոցառման շրջանակում միացրել այդ ամենը։

Ներկայացվել են հրեաների, հույների, ռուսների և եզդիների մասին պատմող տեսանյութեր՝ սահիկաշարով, նրանց ազգային մշակութային բոլոր ուղղությունները՝ խոհանոցով, երգ ու պարով երգով, ինչպես նաև՝ տարազները։ 

Հայերեն Español Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ