Աշխարհ

Սոմալիում զինյալները հարձակվել են հյուրանոցի վրա. կան զոհեր

1 րոպեի ընթերցում

Սոմալիում զինյալները հարձակվել են հյուրանոցի վրա. կան զոհեր

Սոմալիի կենտրոնական Բալադվեյնե քաղաքում զինյալները հարձակում են գործել հյուրանոցի վրա։ Առնվազն 4 մարդ սպանվել է, սակայն հարձակումը դեռ շարունակվում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բալադվեյնեի դաշնային օրենսդիր Դահիր Ամին Ջեսոուն հայտնել է, որ զոհերի թիվը դեռ շարունակում է աճել։

Հարձակման թիրախ է դարձել «Քահիրա» հյուրանոցը, սակայն առայժմ պարզ չէ, թե որ խմբավորումն է այն իրականացնում։ Reuters-ը հիշեցնում է, որ Սոմալիում ռմբակոծությունների և հրազենով հարձակումների հետևում հաճախ կանգնած է լինում իսլամիստական «ալ-Շաբաբ» խմբավորումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում