ՀՀ գլխավոր հյուպատոսն ու Հալեպի նահանգապետի տեղակալն անդրադարձել են հայ-սիրիական կապերի ընդլայնման հնարավորություններին

3 րոպեի ընթերցում

Հալեպի նահանգապետի տեղակալ Ալի Հաննուրան և վերջինիս գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին այցելել են Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը՝ մանրամասնելով, որ Հալեպի նահանգապետի տեղակալի գլխավորած պատվիրակության կազմում են եղել նաև նահանգապետի խորհրդական Ղասսան Ֆարրուհը, աշխատակազմի ղեկավար Ապտ ու-Մունայիմ Ազատտինը, արտաքին և քաղաքական հարաբերությունների վարչության պետ Ահմեդ Բատաուին և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Եասեր Մաուլոյը: 

Նշվում է, որ փոխադարձ ճանաչողական զրույցի ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանն անդրադարձել է հայ-արաբական պատմական կապերին, հայ և սիրիացի ժողովուրդների միջև ավանդական ջերմ հարաբերություններին, որն ազգամիջյան բարեկամության դասական օրինակ կարող է ծառայել և օգտակար լինել՝ վերականգնելու հանդուրժողականությունը:  

«Հյուրերն իրենց լիարժեք համաձայնությունն են հայտնել այս ուղղությամբ՝ հավելելով, որ իրենք Սիրիայի հայ քաղաքացիների և Հայաստանի հանդեպ մեծ ակնածանք և հարգանք ունեն, ու այդ վերաբերմունքը շարունակական պիտի լինի»,-նշված է պարբերականի տարածած հաղորդագրության մեջ: 

Վերջինիս փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսը նաև ներկայացրել է համագործակցության լայն շրջանակը բոլոր ասպարեզներում, որն ավանդաբար գոյություն ունի Հայաստանի և Սիրիայի միջև՝ հավելելով, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է աջակցել և համագործակցել Սիրիայի բարեկամ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ:  

Հաղորդվում է, որ ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրերին է ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի՝ վերջերս Դամասկոս կատարած այցելության, ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը:  

«Գլխավոր հյուպատոսը նաև համագործակցության իր տեսլականն է ներկայացրել հյուրերին՝ ակնկալելով նաև նրանց ցանկությունները և դիտարկումներն այդ ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ Հալեպի նահանգապետի տեղակալը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքներին: 

Կողմերը պայմանավորվել են փոխադարձաբար մշտական կապի մեջ լինել: 

«Արա Ավետիսյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել նահանգապետին և խոստացել է մոտ ժամանակներում այցելել նրան»,-փոխանցել է պարբերականը:

Հայերեն English ქართული Русский

COP17-ը Հայաստանին հնարավորություն է տվել նոր կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Հրազդանում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը Շիրակի մարզպետին ներկայացրել է «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագիրը

Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

ՌԴ-ի և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունները քննարկում են դիզելային վառելիքի մատակարարումների պայմանագրերը

Համաշխարհային օպերային աստղերը՝ Երևանում. Գեղամ Գրիգորյանի հոբելյանը համախմբել է Պլասիդո Դոմինգոյին, Հասմիկ Գրիգորյանին և այլ հայտնիների