Պերուի նախկին նախագահ Կաստիլիոն հացադուլ է հայտարարել բանտում

2 րոպեի ընթերցում

Պերուի նախկին նախագահ Պեդրո Կաստիլիոն, որը գտնվում է բանտում խռովության կազմակերպման մեղադրանքով, հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի իր նկատմամբ դատավարության դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածվել X սոցիալական հարթակի նրա էջում։ 

«Ի նշան բողոքի քաղաքականացված դատավարության և խռովության ու այլ հանցագործությունների գործով պատրաստվող դատավճռի դեմ, որոնք ես չեմ կատարել, ես հացադուլ եմ հայտարարում», - գրված է հաղորդագրության մեջ։ 

Գրությանը կցված է ձեռագիր նամակի լուսանկարը՝ նմանատիպ հայտարարությամբ, որտեղ նաև դրված է Կաստիլիոյի փաստաբանի ստորագրությունը։ Այդ տեքստում նախկին նախագահն իր հետ կատարվածն անվանում է անարդարություն։

Պերուի նախկին ղեկավարը հացադուլ է հայտարարել իր գործով լսումների սկսվելուց մեկ շաբաթ անց։

2022 թ. դեկտեմբերի 7-ին Պերուի նախագահի պաշտոնն զբաղեցնող Կաստիլիոն հայտարարել էր Կոնգրեսի (միապալատ խորհրդարանի) արձակման  և պարետային ժամի սահմանման մասին։ Նա ուղերձով հանդես էր եկել խորհրդարանի նիստից առաջ, որտեղ քննարկվում էր նրա իմփիչմենթի հարցը կոռուպցիայի մեղադրանքի պատճառով:    

Պատգամավորները չեն չեղարկել քվեարկությունը և հավանություն են տվել նախագահին իր լիազորություններից զրկելուն։ Զինված ուժերն ու ոստիկանությունն աջակցել են Կոնգրեսին։ Կաստիլիոն ձերբակալվել է խռովության կազմակերպման մեղադրանքով, դատախազությունը նրա համար պահանջել է 34 տարվա ազատազրկում։ Պետության ղեկավար է դարձել Դինա Բոլուարտեն, որն զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը:

Հայերեն English

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը