Ռուսաստանի վրա արձակվել է 337 ԱԹՍ. Մոսկվայի մարզում կա զոհ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը խոցել և որսացել են ուկրաինական 337 անօդաչու թռչող սարք, որոնցից 91-ը՝ Մոսկվայի մարզի երկնքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նաև, ըստ գերատեսչության, ԱԹՍ-ներ են խոցվել Կուրսկի (126), Բրյանսկի (38), Բելգորոդի (25), Ռյազանի (22), Կալուգայի (10), Լիպեցկի (8), Օրյոլի (8), Վորոնեժի (6) և Նիժնի Նովգորոդի (3) մարզերում։

Մերձմոսկովյան շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Լենինի քաղաքային շրջանում 1 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել։ Ռամենսկի շրջանում ԱԹՍ-ի բեկորներն ընկել են բազմաբնակարան շենքի վրա, որի բնակարանները վնասվել են, մարդկանց տարհանել են։

«Դոմոդեդովոյի» օդանավակայանում 10 ինքնաթիռ վերաուղղորդվել է այլ օդանավակայաններ, 8 չվերթ հետաձգվել է։ Ավելի վաղ Ռոսավիացիան հայտնել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղական ժամանակով 04։40-ից ժամանակավորապես սահմանափակվել է օդանավերի ընդունումն ու մեկնումը։ 

Բացի այդ, ԱԹՍ-ների հարվածի պատճառով վնասներ էր կրել «Դոմոդեդովո» կայարանի երկաթուղային ենթակառուցվածքը։ Երկաթուղու աշխատանքը ժամանակավորապես սահմանափակվել էր, սակայն ավելի ուշ՝ վերականգնվել։ 

Իսկ ՌԴ Կուրսկի մարզում առևտրի կենտրոնի վրա մարտի 10-ի երեկոյան իրականացված հարվածի հետևանքով զոհերի թիվը 3-ից հասել է 4-ի։

Ուկրաինայի մարզերի մեծ մասում ևս ռուսական ԱԹՍ-ների հարձակման պատճառով հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Կիևում աշխատել է ՀՕՊ համակարգը։

Հայերեն English Русский

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին

Համբարձում Մաթևոսյանը հույս է հայտնել Ադրբեջանի և մյուս հարևանների հետ համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ

Սևանա լճի պահպանությունն ու համայնքների կայուն զարգացումը քննարկվել են COP17-ի շրջանակում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և Հանրապետության հրապարակին նվիրված միջոցառումներ

Բնության պահպանման նպատակներն իրական ներդրումային հնարավորությունների վերածելու թեմայով անցկացվեց բարձր մակարդակի երկխոսություն

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Հայաստանում քաղաքաշինության և կենսաբազմազանության փոխկապակցվածության հարցերը քննարկվել են COP17-ի շրջանակում