Մարզեր

Լճաշենի մշակույթի տանը կազմակերպվել է Տարաս Շևչենկոյի ծննդյան օրվան նվիրված նկարչական մրցույթ

1 րոպեի ընթերցում

Լճաշենի մշակույթի տանը կազմակերպվել է Տարաս Շևչենկոյի ծննդյան օրվան նվիրված նկարչական մրցույթ

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն գյուղի մշակույթի տանը կազմակերպվել  ուկրաինացի մեծ բանաստեղծ, նկարիչ, քանդակագործ և քաղաքական գործիչ Տարաս Շևչենկոյի ծննդյան օրվան նվիրված նկարչական մրցույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,   մրցույթը կազմակերպել է  «Ուկրաինական մշակութային կենտրոնը»։

 Լճաշենի մշակույթի տանը տեղի ունեցած  մրցույթին մասնակցել են  Լճաշենի մանկական արվեստի դպրոցի սաները։ Երեխաներն իրենց աշխատանքներում պատկերել են  տեսարաններ բանաստեղծի ստեղծագործություններից, նրա դիմանկարը, ուկրաինական բնապատկերներ, կենցաղը և այն ամենը, ինչը կապ է ունեցել  նրա արվեստի հետ։ 

Միջոցառումն անցել է  ջերմ մթնոլորտում։ Միջոցառման  պատվավոր հյուրն է եղել  Հայաստանում Ուկրաինայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը, ով էլ ամփոփել է  մրցույթի արդյունքները։ Հաղթողներին և դասատու Ա.Սարիբեկյանին հանձնվել են  նվերներ , իսկ մնացած սաներին՝ քաղցրավենիք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում