Մարզեր

Գավառի համայնքապետարանը դրամաշնորհ է հատկացրել Լանջաղբյուրի գրադարանին

1 րոպեի ընթերցում

Գավառի համայնքապետարանը  դրամաշնորհ է հատկացրել Լանջաղբյուրի գրադարանին

Գավառի համայնքային գրադարանի Լանջաղբյուրի ստորաբաժանումը 2025 թվականի տարեսկզբից իր գործունեությունն իրականացնում է ավելի բարեկարգ պայմաններում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Լանջաղբյուրի մշակույթի տան երկրորդ հարկում ստեղծվել է գրադարանային գործունեության կազմակերպման և ընթերցողների համար առավել տրամադրող միջավայր։ 

Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեից կապիտալ դրամաշնորհով շուրջ 975 հազար դրամ է հատկացվել ստորաբաժանմանը, ինչի արդյունքում  նշված գումարով կատարվել է հատակի վերանորոգում, ձեռք է բերվել համակարգիչ և տպիչ, լուծվել է նաև համացանցային կապի խնդիրը։ Կապիտալ դրամաշնորհով համալրվել է նաև գրաֆոնդը՝ պահանջվող գրականությամբ։ Գրադարանի տնօրեն Սեդա Դանիելյանի հավաստմամբ՝ գրադարանն այժմ ունի վեց հազար  գիրք, որոնց թիվը համալրվում է նոր գրքերով։

Գավառի համայնքային գրադարանի Լանջաղբյուրի ստորաբաժանմանը նաև ընթացիկ դրամաշնորհ է հատկացվել։ 91 հազար դրամով ձեռք են բերվել վարագույրներ քիվերով։ Առաջիկայում կլուծվեն նաև ջեռուցման, ջրի ու սանհանգույցի խնդիրները։ 

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում