Սևանի համայնքապետարանի շենքի տանիքին տեղադրվել է արևային համակարգ

2 րոպեի ընթերցում

«Մեծաթիվ բնակչությանն ուղղված ԷԽ և ՎԷ բարձր ազդեցությամբ ցուցադրական-պիլոտային միջոցառումներ» ծրագրի շրջանակում Սևանի համայնքապետարանի վարչական շենքի տանիքին տեղադրվել է 50 կիլովատտ ժամ հզորության արևային համակարգ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,  «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էնեգախնայողության հիմնադրամի» և Սևանի համայնքապետարանի համագործակցության արդյունքում՝ ֆինանսավորմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության,  իրողություն է դառնում 50 կՎտ արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրումը, որը էներգախնայողությանն ուղղված հիմնարար նախաձեռնություն է: 

Ծրագրի իրականացման համար Սևանի համայնքապետարանի կողմից կատարվել է ծրագրի ընդհանուր արժեքի 20 տոկոսի ներդրում: Արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրումը կատարվել է «Էկովիլ» ՍՊԸ-ի կողմից: 

Արևային համակարգի տեղադրմանը զուգահեռ` համայնքապետարանի վարչական շենքի տանիքում իրականացվել են նաև ջերմամեկուսացման աշխատանքներ, որի շնորհիվ էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումները լիովին ծառայելու են իրենց նպատակին:

Օրեր անց համակարգը կգործի, որի արդյունքում հասարակական նշանակության ևս մեկ շենքում կարձանագրվեն էներգիայի խնայողության և վերականգնվող էներգիայի օգտագործման տեսանելի ցուցանիշներ:

 

Հայերեն

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

«ՀայՓոստի» տնօրենն անդրադարձել է իր վերաբերյալ խոսակցություններին

«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ