Աշխարհ

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի ուղղաթիռը գնդակոծվել է, կան զոհեր

1 րոպեի ընթերցում

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի ուղղաթիռը գնդակոծվել է, կան զոհեր

Հարավային Սուդանի Նասիր քաղաքից զինվորներին տարհանող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ուղղաթիռը ենթարկվել է գնդակոծության, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի անդամներից մեկը, ինչպես նաև  այլ անձինք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի առաքելությանը։

ՄԱԿ-ի Հարավային Սուդանի առաքելության ղեկավար Նիկոլաս Հեյսը դատապարտել է կատարվածը՝ նշելով, որ հարձակումը կարող է համարվել ռազմական հանցագործություն։

«Հարձակումը ՄԱԿ-ի խաղաղապահների ուղղությամբ անընդունելի է։ Մենք կոչ ենք անում անցկացնել մանրակրկիտ հետաքննություն՝ մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար»,-հայտարարել է Հեյսը։

ՄԱԿ-ի առաքելությունը Հարավային Սուդանում (UNMISS) գործում է 2011 թվականից և կոչված է պաշտպանելու խաղաղության գործընթացը երկրում՝ կանխելով զինված բախումներն ու աջակցելով տեղահանված բնակչությանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում