Հայաստան

Թող ձեր ձայնը միշտ լսելի լինի. Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է քաղաքապետի «Ֆեյսբուք»-ի էջից, ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ կանայք, սիրելի՛ աղջիկներ,

Մարտի 8-ը պարզապես տոն չէ, այլ նաև օր, որը հիշեցնում է, թե որքան կարևոր է, որ բոլորն ունենան հավասար հնարավորություններ ու ազատություն ընտրելու իրենց ուղին։

Ցանկանում եմ, որ այս օրը լինի ուրախ, լի ուշադրությամբ ու ջերմությամբ։ Թող ձեր ձայնը միշտ լսելի լինի, ձեր ընտրությունները՝ հարգված, իսկ օրերը՝ լեցուն հաջողություններով։ Շնորհավոր ձեր տոնը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում